ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շատ կարևոր նյուանս՝ ընդդիմադիրների համար

Շատ կարևոր նյուանս՝ ընդդիմադիրների համար
24.03.2024 | 07:54

Քանի որ հիմա բոլորը ընդդիմադիր և պայքարող են դարձել՝ իրենց պայքարի համար մի կարևոր նյուանս բացատրեմ, հուսալով, որ գլուխները կմտնի։

Ուրեմն գիտեք, որ Լենին պապին էլ ա պայքարող և ընդդիմադիր եղել։ Նա պայքարել ու հաղթել ա Նիկոլայ Երկրորդին, որը սպանել էր տվել իր եղբորը։ Ու Լենին պապին տասնյակ հատորներով գրքեր ա գրել իր պայքարի մասին, բայց էդ բոլոր հատորների մեջ դուք չեք գտնի «Նիկոլայ Երկրորդ» բառը։ Ստալինի հատորներում էլ ոչ մի անուն-ազգանուն չեք գտնի, ու շատ զարմանալի կլիներ, եթե Իոսիֆ Վիսարիոնիչը անընդհատ խոսեր ու գրեր Ադոլֆի մասին։ Դը Գոլն էլ չէր զզվցնում, ասելով՝ «Հիտլերը, Հիտլերը», Ֆիդելը նույնպես Բատիստայի անունը չէր արտասանում։

Սա շատ կարևոր բան ա պայքարողի համար, որովհետև շարունակ քո հակառակորդի կամ թշնամու անուն-ազգանունն ասելով՝ դու առանց ուզելու արժևորում ես նրան։ Դու նրան նշանակություն ես տալիս ու դարձնում ես պատմական առաքելություն իրականացրած դեմք։ Ես դեռ խոսում եմ պատմական նշանակալի դեմքերի մասին, իսկ դուք՝ հայ ընդդիմադիրներդ, նույն նշանակությունը հաղորդում եք մի հատ ոջլոտ գեղցու ու չեք հասկանում, որ չի կարելի զզվացնել էդ անուն-ազգանունով, մանավանդ, որ դրանից աթարի հոտ ա գալիս… Հա, ու մանավանդ, որ լրիվ անիմաստ անունն ասում եք ու ք…ն եք ընկնում:

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 7247

Մեկնաբանություններ